
Նիկոլ Փաշինյան․ «Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իջևանի երեկվա բախումներին։ Նա նշեց, որ երեկ Իջևանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել․ ապօրինի ծառահատում իրականացնողները փորձել են ապօրինի պայմաններ թելադրել Կառավարությանը։ «Միանգամից ասեմ, որ Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեության»,- նշեց նա։
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նոր էր վերադարձել Իջևանից և Կառավարությանը հայտնեց, որ իրավիճակը հսկվում է, Իջևան տանող և Իջևանից եկող ճանապարհները բաց են, ոստիկանապետը տեղում է։ Ըստ նրա՝ գիշերը իրականացվել են օպերատիվ միջոցառումներ, ձերբակալվել է 13 անձ։
Վարչապետը ոստիկանության պետի տեղակալից հետաքրքրվեց, թե ինչու է 36 բերման ենթարկելու ենթակա անձանցից միայն 13-ը ձերբակալվել։ Մովսիսյանը պարզաբանեց, որ նրանք բնակության հասցեներում չեն եղել, այդ պատճառով ոստիկաններին չի հաջողվել նրանց հայտնաբերել։ Սակայն նրանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Մեկնաբանել