
Կառավարությունն ավտոմեքենաներ տրամադրեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Ֆինանսների նախարարությունից 7 ավտոմեքենա հետ վերցնել և ամրացնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
Առաջարկը գործադիր էր ներկայացրել վարչապետի աշխատակազմը։
Կառավարություն ներկայացված որոշման նախագծում գրված է, որ այդ մեքենաները կապահովեն տեսչությանը վերապահված առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող կանխարգելիչ և վերահսկող գործունեությունը:
Ըստ վարչապետի աշխատակազմի՝ տեսչական մարմնին ստեղծման պահից մինչ օրս որևէ համապատասխան գույք չի ամրացվել, ինչը բացասաբար է անդրադառնում դրա գործունեությունը պատշաճ կազմակերպելու վրա;
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին այս և տեսչական մարմինների ղեկավարների ծառայողական մեքենաներ հատկացնելու որոշումները դուրս էին եկել օրակարգից՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով։
Մեկնաբանել