
105 միլիոն դրամ հատկացվեց Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով
Կառավարությունը 105 միլիոն դրամ հատկացրեց Էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիությունը բարձրացնելու, դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի կայուն ավելացումն ապահովելու և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։
Նախարարությունն այդ գումարի շրջանակներում խոստացել է մշակել տեսարժան վայրի շրջակա տարածքի բարեկարգման նախագծային տիպային առաջարկ, զբոսաշրջիկի նվազագույն կարիքների բավարարմանն ուղղված ճանապարհային սպասարկման հանրային ենթակառուցվածքի նախագծային, տիպային առաջարկ, ինչպես նաև թիրախային շուկաներում իրականացնել մարքեթինգային միջոցառումներ՝ այդ շուկաներից դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճ ապահովելով։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հաղորդմամբ՝ գումարի մեծ մասը՝ մոտ 90 միլիոն դրամը, ուղղվելու է Ռուսաստանում, Վրաստանում և Չինաստանում մարքեթինգային միջոցառումների իրականացմանը։
Մեկնաբանել