HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամների և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 18-ին Մոսկվայում հանդիպեց «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչներին։

Հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014 թվականին և հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների և անհատ մասնագետների միջև փոխգործակցության բազմակողմանի հարթակ: Միջազգային ձևաչափով այն միակ բիզնես հարթակն է, որն ունի ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։ Բիզնես ակումբի մասնակիցներն են աշխարհի տարբեր երկրների գործարարներ և մասնագետներ: 

Իր խոսքում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, ակնկալվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ինչպես նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի նոր գործելաոճը` ակնկալելով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ակտիվ մասնակցությունը: 

Ակումբի մասնակիցները հայտնեցին, որ կշարունակեն Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր՝ բարձր տեխնոլոգիաների, էկոլոգիայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում: 

Հատուկ ընդգծեց, որ «Կիլիկիա» բիզնես ակումբի ստեղծման իսկ օրվանից բոլոր մասնակիցներն իրենց համեստ ներդրումն են ունեցել և ապագայում էլ պատրաստ են աջակցել ռուսաստանյան գործարարների և հայ արտադրողների համագործակցությանը և բիզնես կապերին։

Այնուհետև Զարեհ Սինանյանը դեսպանատանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և կարևորեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը:

Գլխավոր հանձնակատարն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում առկա նոր մոտեցումների, պատասխանեց ներկաների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter