
ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ինչպես նշված է դատավորի հրաժարականի տեքստում, նման որոշումը պայմանավորված է «ԲԴԽ-ի` որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որեւէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությամբ»:
Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմում էին ներկայացրել ԲԴԽ երեք անդամներ՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Գրիգոր Բեքմեզյանն, ում ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է ԱԺ «Իմ քայլը խմբակցությունը»:
Եվ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի:
Մեկնաբանել