HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահակաշվիլին Ջավախքում բացել է լեռնադահուկային սպորտդպրոցը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր այցելել է Սամցխե-Ջավախք և բացել Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի լեռնադահուկային սպորտդպրոցը

Մ. Սահակաշվիլին դպրոցի սաներին նվիրել է լեռնադահուկային սպորտաձևի պարագաներ: Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջը, որտեղ տեղադրված է նաև նրա այցի տեսագրությունից մի հատված

Երիտասարդ սպորտսմենները կունենան 250-մետրանոց մարզուղի, ճոպանուղի, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և հնարավորություն կտա մարզիկներին պատրաստվել մրցումների: Դպրոցի տարածքում հավաքների համար նախատեսված կացարաններ կլինեն: 

Արդեն իսկ լեռնադահուկային սպորտաձևով զբաղվելու ցանկություն է հայտնել 160 երեխա: 

«Երբ սկսվում է այս կամ այն շրջանի զարգացումը, դրան հետևում է աշխատատեղերի բացումը, տուրիզմի զարգացումը: Արդեն իսկ ցանկացողներ կան այստեղ հյուրանոցներ կամ սրճարաններ կառուցելու»,- ասել է Մ. Սահակաշվիլին դպրոցի պաշտոնական բացման արարողության ժամանակ: 

Սահակաշվիլին չի մոռացել հիշեցնել, որ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի զարգացման համար շատ կարևոր է նաև պետական լեզվի ուսուցումը. «Այստեղ են եկել վրացերենի դասավանողներ, ինչը շատ կարևոր է տուրիզմի զարգացման համար: Երբ այստեղ հանգստյան օրերին կսկսեն թիֆլիսցիներ գալ, տեղացի բնակիչներին կօգնի վրացերենի իմացությունը: Դա կնպաստի մեծ ինտեգրացիային և կարևոր քաղաքական հարցերի լուծմանը»,- նշել է Սահակաշվիլին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter