HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գրքեր՝ դատապարտյալներին» ակցիան շարունակվում է. արդեն հավաքվել է 1500 գիրք

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով նախարարությունը շարունակում է հավաքագրել բազմաժանր գրքեր:

Արդեն իսկ նվիրված գրքերի թիվն անցնում է 1500-ը:

Գրքեր նվիրողների շարքում են Հայաստանի հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը, որոնք իրենց կազմակերպած կլոր սեղանի մասնակիցներին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նախապես խնդրել էին ներկայանալ գրքերով:

«Ինտերնետ գիրք մարաթոն 2011-ի» կազմակերպիչները նույնպես անցյալ տարվա ընթացքում հավաքած գրքերի մի մասը նվիրեցին արդարադատության նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter