ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով նախարարությունը շարունակում է հավաքագրել բազմաժանր գրքեր: Արդեն իսկ նվիրված գրքերի թիվն անցնում է 1500-ը:
ՀՀ արդարադատության նախարարությունը հավաքագրում է բազմաժանր գրքեր՝ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով: Գրքերն ընդունվում են նվիրատվության ձևով, ինչպես նաև մատչելի գնով (մինչև 300 ՀՀ դրամ):