ՔԿՀ-ները համալրվել են 3000 գրքով. «Գրքեր՝ դատապարտյալներին» ակցիան շարունակվում է
«Գրքեր՝ դատապարտյալներին» նախաձեռնության արդյունքում քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են 3000-ը գերազանցող բազամաժանր գրքերով: Շատերին էր դուր եկել բանտերում գտնվողներին գիրք նվիրելու գաղափարը, և մարդիկ արդարադատության նախարարությանն էին հանձնում տարիների ընթացքում ձեռք բերած գրականությունը:
ԱՆ-ի այս նախաձեռնությանն արձագանքել են Էմմա Գասպարյանը, Արևհատ Մկրտչյանը, Մարինե Մանուկյանը, Շողակաթ Ադամյանը, Սերգեյ Ամիրխանյանը, «Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը», «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», «Փրինթինֆոն», «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն», «Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը», ՀՀ-ում Իրանի դեսպանատանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», «Մեգապոլիս» ամսագիրը, «Ինտերնետ Գիրք մարաթոն 2011»-ը, ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը, Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտները: Նրանց նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել:
«Գրքեր՝ դատապարտյալներին» ակցիան շարունակվում է: Հետաքրքրվողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել