Գրքեր՝ դատապարտյալներին
ՀՀ արդարադատության նախարարությունը հավաքագրում է բազմաժանր գրքեր՝ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով: Գրքերն ընդունվում են նվիրատվության ձևով, ինչպես նաև մատչելի գնով (մինչև 300 ՀՀ դրամ):
Նախարարությունը տեղեկացնում է, որ հետաքրքրվողները կարող են դիմել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին (010) 31 91 14 հեռախոսահամարով և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրել դատապարտյալներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել