HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎՏԲ բանկ-Հայաստան»-ը հավաստիացնում է, որ բանկոմատում առկա բոլոր միջոցներն ապահովագրված էին

Այսօր առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ը հավաստիացնում է, որ բանկոմատում առկա բոլոր միջոցները ապահովագրված էին: Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատելեն բանկոմատի պայթյունի ժամանակ: «Այսպիսով, հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է։ Իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն»,- նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter