HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին

Օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության (ՊՆ) վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝ նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ Հայաստանի պաշտպանական և անվտանգային խնդիրների լուծման:

Հանդիպման ընթացքում սփյուռքի երիտասարդ առաջնորդներին են ներկայացվել Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը, առկա անվտանգային միջավայրը, այդ շրջանակում կառավարության ծրագրի առաջնահերթությունները, արցախյան հակամարտության ընթացիկ կարգավիճակը, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները:

Ըստ հաղորդագրության՝ պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երտասարդներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել զինված ուժերում կատարվող բարեփոխումներին և սպառազինության ու զինտեխնիկայի արդիականացման ծրագրերին, որոնք թույլ են տալիս օրեցօր կատարելագործել հայկական զինուժի մարտական պատրաստության աստիճանը, որակական առավելությամբ ու խելացի քայլերով արձագանքել ցանկացած իրավիճակի և հասնել նոր հաջողությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter