
Մելիք Մանուկյանի գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հոդվածով
«Երևան–Սևան» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34–104 –րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և 235 –րդ հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից:
Այս պահին իրավապահներն աշխատում են դեպքի վայրում, քննչական կոմիտեն նոր մանրամասներ չի հայտնում:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ Երևան–Սևան ավտոմայրուղու վրա՝ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի ապակե տարաների գործարանի մոտ:
Միջադեպի հետևանքով վնասվել է կամուրջի եթևեկելի հատվածը, երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։
Նախնական տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին: Տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Մեկնաբանել