HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից

2008 թվականի Մարտի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցարար Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը քիչ առաջ ազատ է արձակվել ԱԱԾ մեկուսարանից: Այս մասին  «Հետքի» հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: Վերջինս նշեց, որ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանի որոշմամբ  ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել երկու ամսով: Այսօր լրացել է երկամսյա կալանքի ժամկետըն ու Հատուկ քննչական ծառայությունն այն  երկրարացնելու միջնորդություն չի ներկայացրել  դատարան:

Նշենք, որ Հայաստանի դատական պրակտիկայում հազվադեպ հանդիպող երևույթ է սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ «ստորագրություն» խափանման միջոցի ընտրությունը:

Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու պահից սկսած` նրա պաշտպանը պնդում է, որ դեպքը, որի համար նրան սպանության մեղադրանք են առաջադրել, առհասարակ տեղի չի ունեցել:

Նշենք, որ Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ոստիկանության մի սպա` հայտնելով, որ սպանված Զաքար Հովհաննիսյանը ցանկացել է երկաթյա ձողով հարվածել  Պետրոսյանին, վերջինս էլ կրակել է:

Պետրոսյանը ձերբակալվել է հունիսի 4-ին, և հունիսի 6-ին` կալանավորվել:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter