HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները առանձնազրույց են ունեցել

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Ազգային ժողովի լրատվությանև հանրության հետ կապերի բաժինը:

Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ  ամառային խաղերի  շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ մասնավորապես խոսելով ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների՝ վերջերս տեղի ունեցած համատեղ նիստի արդյունքների մասին: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ սեպտեմբերից մեկնարկող նոր նստաշրջանի ընթացքում երկու խորհրդարանների համագործակցությունն ավելի կակտիվանա:

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձ է կատարել հայկական երկու պետությունների միջև խորհրդարանական կապերի ընդլայնմանը և նշել, որ աշխատանքներ կտարվեն բոլոր մշտական հանձնաժողովների միջև համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: Խոսելով համահայկական 7-րդ ամառային խաղերի մասին՝ Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել միջոցառման անցկացումը Ստեփանակերտում՝ ազգային միասնության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին և փոխգործակցության օրակարգում գտնվող այլ հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter