HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը պատրաստ է 

Կառավարության նիստին քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ Ամուլսարի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունն արդեն պատրաստ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը ի պատասխան՝ Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ կառավարությանը ամենաուշը երեքշաբթի օրը կտարամադրվի եզրակացության սրբագրված տարբերակը։

Նշենք, որ քննչական կոմիտեին  396 հազար դոլար է տրամադրել «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությանը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, բնապահպանական, սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն կատարելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter