HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտի 1»-ի գործով տուժածներին փոխհատուցում կտրամադրվի 

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով  ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի` իրավահաջորդին հատկացնել 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ,  առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ։

Նման որոշում այսօրվա նիստին ներկայացրել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելոիւ դիմումը հանձնվելու է արդարադատության նախարարությանը՝ այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: Ժամկետից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման, և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը: 

Իսկ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը։

Աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումին կցվում են  դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավահաջորդի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև իրավահաջորդի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է զոհված անձի մահվան պատճառական կապը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ, իսկ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցված լինելու հանգամանքով պայմանավորված աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատող դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ։

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter