HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի արդյունքները

Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա (# VisaToEurope) ակցիայի արդյունքները:  Visa  միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում իրականացված ակցիայի 10 հաղթողները իրենք են որոշել, թե եվրոպական 10-ը քաղաքից որտեղ են անցկացնելու  հանգիստը:

« Սա Հայաստանում  անկանխիկ գործարքների խթանման նպատակով իրականացված աննախադեպ ակցիա էր , որի արդյունքում  Բանկի ՊՕՍ տերմինալներով առավելագույն անկանխիկ վճարումներ իրականացրած  Visa  քարտապանները որպես նվեր  ստացան Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին ուղեգիր (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար): Տուրիստական ուղղությունները որոշեցին հենց հաղթողները»,- ասել են Բանկում:

Նշվել է նաև, որ ակցիայի արդյունքում Կոնվերս Բանկի Visa  քարտատեսակներով անկանխիկ գործարքների աճը կազմել է ավելի քան 33 տոկոս:

Ակցիայի ամփոփման մասին տեղանյութը՝  այստեղ:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter