
Մնջախաղի միջազգային 7-րդ փառատոն՝ մասնակիցներ 7 երկրներից
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնն ընդգրկում է երկու քաղաք՝ Ծաղկաձորը եւ Դիլիջանը, մասնակիցները 7 երկրներից են՝ Ռուսաստան, Իրան, Արգենտինա, Ֆրանսիա, Ճապոնիա, Լեհաստան եւ Հայաստան (Երեւանի մնջախաղի պետական թատրոն, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մնջախաղի կուրս, «Ֆորմա» թատերախումբ, դերասանուհի Աննա Վարդանյան)։
Օգոստոսի 13-ի համար նախատեսված ցերեկային ծրագիրը տեղի կունենա Դիլիջանում (15:00-ից), երեկոյան ծրագիրը՝ Ծաղկաձորում (20:30-ից), փակման պաշտոնական արարողությունը՝ օգոստոսի 14-ին, Ծաղկաձորում։
Փառատոնին մասնակցելու, ցերեկային եւ երեկոյան ծրագրերին մաս դառնալու համար երեւանաբնակների համար գործում է անվճար երթուղի (ամեն օր՝ ժամը 15։00-ին, Մատենադարանի հարակից տարածքից, վերադարձը՝ 23։00-ին)։
Հիշեցնենք, որ Մնջախաղի 7-րդ փառատոնը տեղի պիտի ունենար դեռ 2018 թվականին, սակայն հիմնադիր-պրոդյուսեր ժիրայր Դադասյանը դեռ այն ժամանակ լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում չի տրամադրել։
Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ։
Փառատոնային ծրագիրը՝ ստորեւ։
Մեկնաբանել