
Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներից մեկն ու «Էլիպս» ընկերության հաշվապահը
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձ է ձերբակալվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կեպերի բաժնից՝ տեղեկացնելով, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ի կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մաս հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքն առանձնապես խոշոր չափով խարդախության և մի խումբ անձանց կողմից փաստաթղթերի կեղծման մասին է:
Նշենք, որ ձերբակալված անձանցից մեկը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալեքսան Զաքարյանն է, մյուսը՝ «Էլիպս» ընկերության հաշվապահը, ով ծառայություն է մատուցել «Սեքյուրիթի դրիմ»-ին:
Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ի տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, թե ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացրել են ընկերության հիմնադիրները, իսկ 27 միլիոն դրամը փաստացի ծախսվել է:
Մեկնաբանել