HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ուրուգվայի արտգործնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ուրուգվայի արտգործնախարարի այցը Հայաստան կխթանի երկկողմ կապերի զարգացումը, և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը, որի բացումը տեղի է ունենալու այս շաբաթվա ընթացքում, վկայում է Հայաստանի և Ուրուգվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Ուրուգվայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուրուգվայը կարևորում է Երևանում գլխավոր հյուպատոսության հիմնումը, որը կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանը: Նա նշել է, որ Ուրուգվայը կանգնած է Հայաստանի կողքին Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և շարունակելու է ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Ուրուգվայի ԱԳ նախարարն ընդգծել է՝ Ուրուգվայի հայ համայնքը հսկայական դեր է խաղում այդ երկրի զարգացման և հայ-ուրուգվայական բարեկամական կապերի ամրապնդման գործում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter