HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարուցված քրեական գործը կկարճվի

Կառավարության նիստի մեկնարկին քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը նշեց, որ 2018 թվականի հուլիսի 20-ին՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարուցված քրեական գործի ուղղվածությունն այն կարճելն է, քանի որ որևէ մեկին մեղադրանք առաջադրելու հիմք չկա։ Նշենք, որ ըստ այդ գործի՝ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով Ամուլսարի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

Հայկ Գրիգորյանը կառավարության անդամներին ծանոթացրեց նաև Ամուլսարի գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննության որոշ արդյունքների։

Մասնավորապես, առանձնացրեց երեք հիմնական կետ։ Նշեց, որ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, բացի այդ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա ավազանի հետ որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցետրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կետչուտ ջրամբարի միջոցով Սևանի ավազան, բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանի ավազանի ծավալներում աննշան կլինի։

Ըստ քննչական կոմիտեի ղեկավարի՝ երրորդ՝ ամենակարևոր կետը Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի ներկայացրած 16 մեղման միջոցոցները, այդ ռիսկերը կլինեն կառավարելի։

Ըստ Հայկ Գրիգորյանի` «Լիդիան»-ը պատրաստ լինի կատարել 16 միջոցներից 15-ը, մեկի մասով այս պահին քննարկումներ են ընթանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության անդամները կծանոթանան փորձաքննության ամբողջական արդյունքներին և  դրա արդյունքում կգան որևէ եզրակացության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter