HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգորի Սահակյանն առաջադրել է իր թեկնածությունը Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Գրառումն ամբողջությամբ ներակայցնում ենք.

«Սիրելի հայրենակիցներ, Պաշտպանության Բանակի շարքերում, 27 տարի ծառայելուց հետո, որոշում եմ կայացրել անցնել քաղաքացիական կյանքի և իմ ներդրումն ունենալ երկրիս զարգացման գործում, իմ գիտելիքներն ու եռանդը նվիրել այդ մեծ գործին:

Տարիների ընթացքում ձեռք բերած փորձս մտադիր եմ ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում և կառավարման ոլորտում:

Այսպիսով, սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ իմ թեկնածությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Ինձ համար բարձրագույն արժեքներ են մարդը, արժանապատվությունն ու իրավունքը, ուստի, իմ նախընտրական ծրագրի հիմքում արդարության գաղափարն է:

Ստեփանակերտը բոլորիս երազանքների տունն է, իսկ երազանքներն իրականություն դարձնելու գործում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը: 
Սիրելի ստեփանակերտցիներ, ակնկալում եմ ձեր աջակցությունը:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին մաղթում եմ առողջ ու գաղափարական մրցակցություն: Հաջողություն մեզ բոլորիս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter