HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Վաղ կենսաթոշակի սխեման կաշառք չէ». Ռուստամ Բադասյանը՝ երաշխիքների դիմաց ՍԴ դատավորներին առաջարկվող հրաժարականի մասին

Վաղ կենսաթոշակի սխեման կիրառվել է տարբեր երկրներում, սա կաշառք չէ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկվող կարգավորմանը, համաձայն որի՝ մինչև հոկտեմբերի 31-ը  հրաժարական ներկայացնելու դեպքում նրանք կպահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո կօգտվեն դատավորի համար օրենքով սահմանված կենսաթոշակից:

Հարցին՝  այս առաջարկը քաղաքական որոշում է՝ ՍԴ դատավորներից ազատվելու համար, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, թե առաջարկը բխում է ստեղծված իրավիճակից: Լրագրողների հարցին, թե ի՞նչ նկատի ունի նախարարը՝ «ստեղված իրավիճակ» ասելով՝ Բադասայանը պատասխանեց, թե բազմիցս խոսվել է այդ մասին, ապա քիչ ուշ պարզաբանեց, որ կարգավորման նպատակը 2015 թվականի փոփոխություններով սահմանված մոդելի սահմանադրական դատարան ունենալն է:

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, եթե մինչև հոկտեմբերի 31-ը ՍԴ դատավորները հրաժարական չներկայացնեն, Բադասյանը պատասխանեց, թե իրենց առաջարկն այժմ սա է, իսկ եթե կլինի հաջորդ իրավիճակը, կմտածեն այդ իրավիճակի մասին:

Նախարարի հետ լրագրողների հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter