Հերոսի կոչում է շնորհվել Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի վայրեջքն անվտանգ իրականացրած օդաչուներին
Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ հերոսի կոչում է շնորհվել «Ուրալյան ավիաուղիներ»-ի օդաչուներ Դամիր Յուսուպովին և Գեորգի Մուրզինին՝ Մոսկվա-Սիմֆերոպոլ թռիչքն իրականացնող ինքնաթիռն անվտանգ նստեցնելու և մարդկանց կյանքը փրկելու համար։
Օդանավի անձնակազմի մյուս անդամներին շնորհվել է Արիության շքանշան։
Հիշեցնենք, որ օգոսոտոսի 15-ին Մոսկվա-Սիմֆերոպոլ թռիչքն իրականացնող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել Պոդմոսկովյեում գտնվող «Ժուկովսկի» օդանավակայանից թռնելիս: Ինքնաթիռի անձնակազմն այն նստեցրել էր անջատած շարժիչներով , լիցքավորված վառելիքով և փակ շասիներով՝ եգիպտացորենի դաշտում։ ԻՆքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ ողջ էին մնացել։
լուսանկարում ձախից՝ Դամիր Յուսուպով, Գեորգի Մուրզին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել