HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատարյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։

Շոմբի Շարփը նախարարին է ներկայացրել իր թիմը և պատմել կազմակերպության ներսում իրականացվող բարեփոխումների մասին։ ՄԱԿ-ի մշտական համակարգողն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կառուցվածքում ընդգրկված դոնոր կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցության ձևաչափին։ 

Կողմերը քննարկել են Հայաստանի կայուն զարգացման նպատակները. ՄԱԿ-ի պատվիրակության մասնագետները ներկայացրել են կազմակերպության առաջնահերթությունները։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային ռազմավարությունների մշակման աշխատանքներին, ձևաչափին և ՄԱԿ-ի ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։ 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խմբի կողմից պատրաստվող Ներդրումային քաղաքականության հետազոտության վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։