HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 միլիարդ 173 միլիոն դրամ՝ Փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգմանը

Կառավարությունն այսօրվա նիստին 1 միլիարդ 173 միլիոն դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգման, Մարտունու և Գավառի փրկարար ծառայության շենքերի և կցակառույց կայանատեղերի կառուցմանը։

ԱԻՆ-ը հայտնել է, որ Փրկարար ծառայության շենքային պայմանների առկա վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ծառայության գործունեության համար, ստորաբաժանումների գերակշռող մասը կառուցվել է նախորդ դարի 50-60-ական թվականներին և առ այսօր կապիտալ նորոգումների գրեթե չի ենթարկվել: «Ներկայումս այդ շենքերը գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված, մասամբ վթարային վիճակում: Առկա շենքային պայմանները հնարավորություն չեն ընձեռնում անհրաժեշտ մակարդակով ապահովել անձնակազմի ուսուցման պրոցեսը, ապահովել նվազագույն կոմունալ-կենցաղային պայմաններ, ստորաբաժանումներին ամրացված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահպանվում է բացօթյա` փակ ավտոկայանատեղերի անբավարարության պատճառով»,- հայտնել է նախարարությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Կառավարությունը 11,3 միլիոն դրամ հատկացրեց՝ Փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգման, Մարտունու և Գավառի փրկարար ծառայության շենքերի և կցակառույց կայանատեղերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter