
2 միլիարդ 161 միլիոն դրամ՝ մարտական հերթապահության պայմանների բարելավմանը
Կառավարությունը Պաշտպանության նախարարությանը 2 միլիարդ 161 միլիոն դրամ հատկացրեց՝ պաշտպանության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի կառուցման նպատակով։ Թե որտեղ ինչ կկառուցվի Կառավարություն ներկայացված որոշման նախագծում մանրամասնած չէ։
Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշման նախագիծը վերաբերում է մարտական հերթապահության պայմանների բարելավմանը։
Գումարի հատկացման որոշումը գործադիրը կայացրեց այսօր՝ Պաշտպանության նախարարության առաջարկով։ Գումարը ՊՆ-ին տրամադրվելու է 2019 թվականի պետական բյուջեից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել