HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ սպասվող այցի մասին

Ադրբեջանական սահմանն անցած  զինծառայող  Արայիկ Ղազարյանի հարցը մտահոգիչ է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Եւ՛ Կարմիր խաչը, և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցները, բնականաբար, առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», - ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումները շարունակվում են․ «Բանակցային գործընթացը չի կագնել: Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն»,- նշեց Մնացականյանը:

Վերջինս խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ կատարելիք այցի մասին: Հարցին` այս պահին բանակցություններ ընթանո՞ւմ են, որպեսզի Դոնալդ Թրամփի հետ հանդիպում տեղի ունենա, Մնացականյանը պատասխանեց, թե դա մշտական օրակարգի հարց է, և ԱՄՆ- ի հետ Հայաստանի երկխոսությունն այս շրջանում բարձր մակարդակով ակտիվացել է:

 «Միացյալ նահանգների հետ մենք ունենք բավական ակտիվ հարաբերություններ։ Եղել են այցեր, շփումներ, մի հատ գնահատենք, ինչպես են եղել շփումները և ինչ մակարդակի շփումներ են եղել։ Մենք Թրամփի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է։ Շատ բարձր մակարդակի են։ Միացյալ Նահանգները յուրահատուկ համակարգ է՝ իր բարդ կառուցվածքով։ Եվ երբ պահը կլինի Թրամփի հետ հանդիպման, դա օրակարգում կա, կլինի, երբ որ կլինի»,- ասաց ԱԳ նախարարը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter