HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ նախարարությունում մշակվում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը: Փոխնախարարը համառոտ ներկայացրել է փաստաթղթի հիմնական դրույթներն ու թիրախային ուղղությունները և ընդգծել, որ ռազմավարության կարևոր նպատակներից է գյուղմթերքի արտահանման աշխարհագրության ընդլայնումը և թիրախային երկրների դիվերսիֆիկացումը, որոնց թվում է նաև Ճապոնիան:

Այնուհետև կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի գնահատման կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվելու է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ Համաշխարհային բանկի միջոցով:

Ծրագրի հիմնական նպատակն է ոլորտում դիտարկումների իրականացման և տվյալների հավաքագրման գործիքակազմի բարելավումը: Քննարկվել է նաև ծրագրի շրջանակում վերլուծական կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Կարևորելով Ճապոնիայի փորձը գյուղատնտեսության բնագավառում տվյալների հավաքագրման հարցում` Արտակ Քամալյանը նշել է, որ հայկական կողմը բաց է փոխգործակցության յուրաքանչյուր առաջարկի համար:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter