Կառավարությունը 523 միլիոն դրամ հատկացրեց ԲՈՒՀ-երի, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների մարզասարքերի գնման համար
Հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզագույքով ապահովելու նպատակով Կառավարությունը 523 միլիոն դրամ հատկացրեց։
Նման որոշում կայացրեց Կառավարությունը՝ գումարը փոխանցելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Այս նախագծով նախարարությունը նպատակ ունի զարգացնել ֆիզիկական կուլտուրան և սպորտը, մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման համար մարզակառույցները համալրել ժամանակակից մարզական գույքով և նրանց նյութատեխնիկական պայմանները բարելավել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել