
«Արարատ-Արմենիա»-ին չհաջողվեց Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճել
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվելիս խաղի հիմնական ժամանակում 2:1 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ»-ին, հանդիպումը ձգվեց մինչև 11 մետրանոց հարվածաշար, որտեղ էլ բախտը ժպտաց դաշտ տերերին:
Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին: Հայաստանի չեմպիոնի կազմակերպած արագ հակագրոհի ընթացքում ստանալով Անտոն Կոբյալկոյի փոխանցումը՝ Մաիլսոն Լիման շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց «Դյուդելանժ»-ի դարպասը: Նշենք նաև, որ գոլից երկու րոպե առաջ նույն Կոբյալկոն չէր կարողացել հստակ իրացնել նշանակված 11 մետրանոց հարվածը:
Երկրորդ խաղակեսի ամենասկզբում՝ 48-րդ րոպեին, արդեն երևանյան թիմի դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Դանել Սինանին: Ընդունած գոլից հետո «Դյուդելանժը»-ը ամբողջությամբ տիրեց խաղային նախաձեռնությանը: Բազմաթիվ գրոհենրից մեկն էլ լյուքսեմբուրգյան ակումբի համար պսակվեց հաջողությամբ: 72-րդ րոպեին Դանել Սինանին հաշիվը դարձրեց 2:1: Սա հանդիպմա վերջին գոլն էր:
Եվ քանի որ թիմերի միջև Երևանում կայացած խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիա»-ն, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը չկարողացան աչքի ընկնել: Արդյունքում Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրի հարցը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ էլ ավելի հաջող գտնվեցին «Դյուդելանժ»-ի ֆուտբոլիստները:
Մեկնաբանել