HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԷԼԱՐԴԻ» փորձագետը՝ «Լիդիան»֊ի ներկայացուցչին. «Ես պնդում եմ, որ Ձեր գնահատումը թերի է»

Այսօր ՀՀ կառավարությունը հրապարակել է «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետների հետ տեղի ունեցած հեռահար խոսակցությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լիդիան»֊ի ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը, ով նույնպես հարցեր է տվել «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներից մեկին։ ՇՄԱԳ և ԲՍԱԳ-ի անհամապատասխանելիության մասին հարցուպատասխանի սղագրությունը ներկայացնում ենք ստորև։

Արմեն Ստեփանյան, «Լիդիան»-ի ներկայացուցիչ

-Վերջին ակնարկում պրն. Նիդալի կողմից հնչեց, որ նոր ՇՄԱԳ֊ը քաղաքականության կամ օրենքի հարց է, սակայն դրանից առաջ մի քանի անգամ նշվեց, որ անհրաժեշտություն կա նոր փորձաքննություն իրականացնելու։ Մի քանի հարց ունեմ դրա հետ կապված
Արդյոք ծանո՞թ եք դուք ՀՀ օրենսդրությանը, որը միգուցե որոշ մարդկանց մեկնաբանությամբ հստակ չի սահմանում, համենայն դեպս կա գրված, թե որ դեպքերում է վերանայվում ՇՄԱԳ֊ը։

Արդյո՞ք նայել եք նույն հարցի շրջանակներում միջազգային ստանդարտներ և այդ որ մի ստանդարտին է, որ մեր ԲՍԱԳ, ՇՄԱԳ֊ը չի համապատասխանում, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում նոր ՇՄԱԳ, ԲՍԱԳ֊ի։

Ասեմ, որ մեր նախագիծը բազմիցս փորձաքննության է ենթարկվել Knight Piesold ընկերության կողմից, որը նույնպես խորհրդատվական միջազգային ընկերություն է, որի վերջին հաշվետվության համաձայն՝ բոլոր IFC, EBRD և հավասարեցնող սկզբունքների բոլոր կետերով էական համապատասխանելիություն է գրանցվել։ Ուզում եմ հասնակալ, այդ կետերը արդյոք դիտարկվել են, թե ոչ և եթե դիտարկվել են, ապա որ մի կետին չի համապատասխանում մեր պրոյեկտը այնքանով, որ անհրաժեշտություն է առաջանում նոր փորձաքննություն իրականացնելու։

Դոկտոր Նիդալ

-Ես տեղյակ չէի, որ «Լիդիան»-ի ներկայացուցիչը պետք է ներկա լիներ այս միջոցառմանը, բայց և այնպես։

Մենք Լիդիանի ներկայացուցիչների հետ ծավալուն հաղորդակցություն ենք ունեցել մեր եզրակացության նախագիծը ներկայացնելուց հետո, այդ քննարկումները էքստենսիվ, ծավալուն և հանգամանալից վերանայել են բոլոր փաստաթղթերը, ոչ միայն ՇՄԱԳ֊ը և սոցիալական ազդեցության գնահատումը, այլ նաև մի մեծ ծավալ «Լիդիան»-ի ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև Քննչական կոմիտեի ներկայացրած փաստաթղթերի և տարբեր տվյալների շտեմարաններում մեր կատարած որոնումների արդյունքում ստացած փաստաթղթեր։ Կրկնում եմ՝ ՇՄԱԳ֊ը նորից պատվիրելը, սա իմ ասելիքը չէ, արժե դա անել թե ոչ, կամ երբ։ Ես գիտեմ, որ դուք ունեք բազմաթիվ թերացումներ մի շարք մոդելավորումների և ուսումնասիրությունների մասով, և մենք այդ ամենը և՛ գրավոր, և՛ բանավոր ծավալուն քննարկել ենք ձեր ներկայացուցիչների հետ և չեմ կարծում, որ սա ճիշտ տեղն է դրանց սպեցիֆիկան քննարկելու։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի մասին է խոսքը, որոնք են այդ թերությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

֊Կներեք, բայց ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ տեղն է այդ թերությունները քննարկելու, եթե կարելի է պարզաբանեք։

Դոկտոր Նիդալ

-Լավ։ Դուք ներկայացրել եք 11 էջանոց պատասխան մեր հաշվետվության նախագծին։ Մենք արձագանքել ենք դրանցից յուրաքանչյուրին, հարցեր ենք ավելացրել և Քննչական կոմիտեի միջոցով ձեզ հարցեր ենք ուղղել։ Դուք այդ հարցերի մեծ մասին չեք պատասխանել, կամ պատասխանները պարզապես շրջանցող էին իրենց էությամբ, անուղղակի պատասխաններ էին։ Ձեր պատասխանների մի քանիսը մեզ նույնիսկ օգնեցին բարելավել մեր գնահատումը։ Կոնկրետ կարող եմ ասել՝ որոնք։ Բայց և այնպես, ինձ ասել, թե սա ճիշտ տեղը կլինի քննարկել այդ 11 էջը և մեր պատասխանների 30 էջը երևի արդարացի չէր լինի։

Ինչևէ, ձեր գնահատումը ձախողել է մի քանի կարևոր առանցքային ուղղություններով ուսումնասիրություններ կատարել։

Ամփոփ՝ Ձեր ուսումնասիրությունը սևեռվել է միայն հորերի վրա, մնացած տարածքների մասին դուք ուսումնասիրություններ չեք կատարել։ Մինչդեռ, օրինակ պետք է ջրի պոմպելու ուսումնասիրություն կատարել, այդ մեկը դուք չեք արել։ Ձեր մոդելավորման մեջ ընդհանրապես չի ներառվել Fracture համակարգը։

Դուք կույտային տարալվացման համակարգի ուսումնասիրությունը նույնիսկ բնական ջրահամակարգերի մագնիտուդի կամ մասշտաբին համապատասխան չեք արել։ Հիմա ուզու՞մ եք շարունակեմ այս ցանկը։

Ինչ-որ մեկը այս քննարկման ընթացքում հիշատակեց, որ դուք պատրաստ եք մեղմացման միջոցառումները իրականացնել ճկուն ձևով։ Ես գնահատում եմ այն փաստը, որ դուք պատրաստ եք դա անել, բայց սրանով հենց ընդունում եք, որ ձեր առաջարկած մեղմացման միջոցառումները թերի են։ Ես չէ, որ ձեզ հիշեցնեմ, որ մեր հեռախոսազանգերի ընթացքում ձեր թիմը պատասխանեց որոշակի այս հարցերին, ասելով, որ մոդելավորումը էզոտերիկ վարժանք է։ Սա կողմնակի հարց է։ Մոդելավորումն ընդհանրապես վստահելի չէ, դա ձեր մոդելավորումն է, դա ձեր թիմն է, որ կատարել է այդ աշխատանքը, և հիմա ձեր պատասխանը այն է, որ սա էզոտերիկ էր, և մենք չպետք է վստահենք մոդելավորման արդյունքներին։ Ես հրաժարվում եմ ընդունել դա որպես պատասխան։

Այո, ես պնդում եմ, որ ձեր գնահատումը թերի է, և մի շարք գործողություններ ընդհանրապես չեն էլ ուսումնասիրվել կամ ներառվել դրա ընդգրկման մեջ։

Դուք հորերը փորել եք միայն բաց հանքի տարածքում, հարակից տարածքները առհասարակ չեն ուսումնասիրվել և ձեր թիմի պատասխանը այն էր, որ աղբյուրները այնքան շատ են, որ մենք չենք կարող բոլորը ուսումնասիրել։ Բայց մենք ձեզ չենք խնդրել ջրի բոլորը ուսումնասիրել, երբ մենք վերհանել ենք տվյալների բացերը, դրական, իրական բացեր են, որոնք հենց ձեր թիմն է վերհանել, մենք չենք, որ դրանք մատնացույց ենք արել։

Մենք մեջբերել ենք ձեր սեփական հաշվետվության մեջ ձեր իսկ ուսումնասիրության թերացումների մասին հղումները։ Ինչպես ասացի, ես հիմա չէ, որ պետք է այդ էջերի միջով անցնեմ և ընթերցեմ պատասխանները, որոնք ստացել ենք ձեր թիմից։ Դեպքերի մեծ մասում դրանք շրջանցող, խուսանավող էին, ցիրկուլյար պատասխաններ էին։

Եւ հենց այս պահին ես ձեզ կարող եմ հարց տալ։ Ի՞նչ է պլանավորում «Լիդիանը» անել տաս տարվա ընթացքում ռեցիրկուլյացիայի ենթակա կույտային տարալվացման համակարգի հետ։ Ոչ մի պատասխան դրան չեք տվել։ Այդ ջուրը ի՞նչ եք անում։

Բացարձակապես ես պատկերացում չունեմ, թե ինչ եք մտադիր անել այդ ջրի հետ։

Ուստի ես պետք է չհամաձայնեմ ձեր այն պնդմանը, որ դուք ամեն հարցի արձագանքել եք։ Ես գնահատում եմ այն փաստը, որ դուք պատրաստակամ եք ապահովելու համապատասխանությունը, որ պատրաստ եք կառավարման համակարգը ադապտացնել, որ պատրաստ եք ճկուն լինել ձեր նախագծերի և պլանների մեջ, բայց ես պիտի չհամաձայնեմ առ այն, որ դուք հետևել եք բոլոր անհրաժեշտ գործողություններին՝ ըստ ստանդարտ պրոտոկոլների։ Ոչ, ձեր գնահատումը թերի է։

Մեկնաբանություններ (2)

Harry Mardirossian
There is an old age proverb in English " When in doubt cut it out" . The steaks of inheriting such projects from corrupt past administrators makes it highly suspicious. The unknown final impact in a geography, where the geology is highly complex makes it uncontrollable and very risky. The cost and benefit conclusion becomes mathematically very simple, whatever the costs are just cut it out .
Robert Davidian
It's apparent that, in Armenia, this (or, possibly, ANY) mining cannot operate safely while protecting our fragile unique environment from catastrophic disaster.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter