
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդության և նրա ձերբակալման դեմ բողոքի գործով որոշում կայացնելու: Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ մեղադրվող Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև նրա ձերբակալման դեմ բողոքի գործով նիստն այսօր մեկնարկել էր ժամը 13:00-ին ու շարունակվում էր մինչև հիմա: Խաչատրյանը բերվել է դատարան:
Նշենք, որ այս պահին արդեն լրացել է Գագիկ Խաչատրյանի ձերբակալման 72 ժամը, և նա ազատ է: Կկալանավորվի Խաչատրյանը, թե ոչ, պարզ կլինի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, իսկ թե երբ է դատավորը վերադառնալու, դեռևս պարզ չէ:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրը առավոտյան նրա, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող անձանց պատկանող տարածքներում ԱԱԾ-ն խուզարկություններ է կատարել։ Օգոստոսի 27-ին ձերբակալվել էր նաև Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանն, ով արդեն կալանավորվել է:
Մեկնաբանել