HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արամ Մանուկյանի համոզմամբ՝ Օսկանյանն ուշ է հասունացել

«Ինձ համար ցավալի է, որ տղամարդը 60 տարեկանում հասունանում և որոշում է, թե որ քաղաքական ուժին է ինքը պատկանում»,- ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսպես որակեց Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու որոշումը:  

Նրա խոսքերով՝ այդպես են վարվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը «թեթևսոլիկի բան է»:

Ա. Մանուկյանի կարծիքով՝ տղամարդու ուշ հասունանալը բացասական երևույթ է, և նորմալ չէ, որ քաղաքականության մեջ 20-25 տարի լինելուց հետո է միայն Վ. Օսկանյանը որոշել իր կուսակցական պատկանելիությունը: Սակայն Ա. Մանուկյանի համոզմամբ՝ նրան դա թելադրել են:

«Կամ ուշ է հասունացել կամ համաձայն է խաղալիք լինելու,- հայտարարեց Ա. Մանուկյանը:- Կարևոր չէ՝ տերը ով է, ցավալի է, երբ մարդը տեր է փնտրում: Ստրկատերն ի՞նչ անի, եթե ստրուկը ուզում է ստրուկ լինել»:

Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերում Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավոր տարբերակին, Ա. Մանուկյանը պատասխանեց, որ չի ուզում լսել այդ անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter