Փառատոնի շրջանակներում անցկացված վարպետության դասի ժամանակ Ռ. Գեդիգյանը պատմում է, որ 22 տարեկան ուսանող էր, երբ իրեն առաջարկեցին սցենար գրել ֆիլմի համար:
Ռոբ Նիլսոնը համարվում է ամերիկյան անկախ կինոյի կենդանի դասականներից մեկը:
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է դերասանուհի Նաստասյա Կինսկին: Վերջինս Երևանում առաջին անգամ է:
Բաբայանների 5 հոգանոց ընտանիքն ապրում է Նոր Խարբերդում` փոքր ու կիսախարխուլ տնակում: Ընտանիքի կարիքները հոգալու համար 3 տղաները` 17-ամյա Վոլոդյան, 15- ամյա Աբրահամը և 13-ամյա Գոռը աշխատում են օրավարձով:
Փառատոնի մյուս պատվավոր հյուրն է ֆրանսիացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Այս այցի շրջանակներում տեղի կունենա «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի ցուցադրությունը: Ստեֆան Բրիզեի նկարահանած այս ֆիլմում հանդես է եկել Պ. Շենեն:
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է 76 ֆիլմ: Դրանք ընտրվել են 105 երկիր ներկայացնող շուրջ 1600 հայտերից:
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված է 18 ֆիլմ: Դրանք ընտրվել են ներկայացված շուրջ 90 ֆիլմերից:
Նա հույս ունի, որ այս ներկայացումների շնորհիվ կկարողանա զարգացնել իր պարային ունակությունները, ավելի մեծ հաջողության կհասնի ու ելույթ կունենա տարբեր երկրների բեմերում:
Միխալինան կարծում է, որ լեհերի համար շատ ավելի հեշտ է հարմարվել ու ապրել Հայաստանում, քան օրինակ՝ արևմտյան եվրոպացու համար, որովհետև Լեհաստանի ու Հայաստանի պատմությունները նման են:
«Երբ մարդիկ միավորվում են, կարողանում են ինչ-որ բան փոխել»:
Ճանապարհորդությունը Ֆաբիոյի համար միջոց է՝ ստեղծելու իր գործերը, իսկ իրերի փոխակերպումներն այդ արվեստի հիմնաքարն են:
Հիմնականում վարժեցնում են կամ էգ, կամ ամորձատված ձիերի, որոնց վզակոթը բարձր չէ, որոնք տաքարյուն չեն և այլն:
Վահրամը, Նարեկը, Ալինան և Հովհաննեսը իրենց ծնողներին և տատիկին օգնելու համար աղբանոցից շշեր ու պլաստմասե իրեր են հավաքում:
«Անկարելի է, որ այսքան տգետ, այսքան անգրագետ մարդիկ ըլլան մեր իշխանությունը: Մեր ազգին, որ ամենախելացի ազգերից մեկն է, ունենք ամենաանգրագետ պատգամավորները, ամենաանգրագետ նախարարները: Ադ է, որ խելքս չի հասնի,- ասում է Արին:
«Ամեն մեկի զարդի մեջ իր արտացոլումն է: Իմ զարդերի մեջ էլ մի ընդհանուր գիծ կա, որը ես երևի թե կանվանեի բնապաշտություն»,- ասում է Մարիամը:
Արփենիկը զբաղվում է գրաֆիկ-դիզայների գործով, պատրաստում է նաեւ ձեռքի աշխատանքներ: Ստեղծագործելու ոլորտները բազմազան են՝ տան դեկորացիաներից մինչև նկարազարդումներ:
«Միշտ կշեշտեմ, որ հոգին ու շունչը շատ հայկական են, ինչ-որ մենք զգացած ենք և ինչ-որ մենք կզգանք: Այստեղ գալով` նույնիսկ կկրկնպատակվեն այդ զգացումները, որովհետև վերջապես հայրենքի մեջ կնվագենք», - ասում է Արան:
Ռ. Կլայդերմանին համաշխարհային փառք և ճանաչում է բերել «Բալլադ Ադելինայի համար» (Ballade pour Adeline) կատարումը:
Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի դպրոցում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանն ասում է, որ տարիներ առաջ աշակերտների թիվը միջինը հասնում էր 150-ի, իսկ հիմա դպրոցն ունի 102 աշակերտ:
Շենքի երկրորդ հարկում երեւացող լվացքի պարանը հուշում է, որ այստեղ մարդիկ են բնակվում: Կիսավեր աստիճանները տանում են երկրորդ հարկ, որի միջանցքի վերջում գտնվում է Արուս Մկրտչյանի կացարանը: Երկհարկանի մեծ շենքում դեռեւս պահպանվում են սովետական տարիներից...
Իմ ցանկությունը կլիներ հնարավորություն ստեղծել, որ այն մարդիկ, ովքեր իրենցից արժեք են ներկայացնում, ովքեր գնացին, վերադառնան, աշխատանքով ապահովվեն կամ թեկուզ հրավիրվեն ժամանակավոր դասավանդման: Մի բան լինի, որպեսզի միջավայր և մթնոլորտ ստեղծվի:...
«Կարող է մի օր էլ ասեն՝ դուրս եկեք: Օդից կախված ենք: Ոչ գիտես սարքես, ոչ գիտես թողես», - ասում է Մարոն:
Այսօր մենք հոգևորից շատ հեռացած ենք: Նյութականացված կյանքով հեռու չենք գնա:
Սերյոժան պատկանում էր այն սերնդին, որն ընկալում է անհատականության գաղափարն ու մարդկության գոյության ինքնավար սկզբունքն ավելի լուրջ, քան դա երբևէ արվել է որևէ մեկի կողմից կամ որևէ տեղ:
Հասարակության շրջանում խոսակցությունները Ցեղասպանության վերաբերյալ մեծ քննարկումներ են առաջացնում: Դա ազդում է ոչ միայն էլիտար մտավորական խավի վրա, այլև հասարակ քաղաքացիների, ովքեր ամեն օր հետևում են ԶԼՄ-ներին:
Ուզում եմ լինի մի նախագիծ, որի միջոցով հնարավորինս մեծ թվով մարդկանց օգտակար լինենք, Հայաստանում էլ այս շուկան զարգանա:
Խմբի ձևավորման ժամանակ չնայած ռոքը մնաց, բայց ֆոլկը գերակշռեց:
«Տերյան մշակութային կենտրոնը» վերջին 5-6 տարիների ընթացքում զբաղվում է հայկական ազգային հագուստի՝ տարազի ստեղծմամբ: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը համոզված է, որ հայկական տարազը կարելի է դարձնել նաև միջազգային բրենդ:
Նինել Ղարաջյանն իր առաջին թռիչքը կատարել է 1935թ.:
Դեկտեմբերի 5-ին կալանավորվել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմաիլովան, ով պաշտոնապես մեղադրվում է ինքնասպանության հասցնելու մեջ: Դրանից առաջ արդեն անազատության մեջ էին գտնվում Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները: Արևմուտքի կոչերը Ադրբեջանին՝ ապահովել...
Ջեյսոն Ուայթը զբաղվում է առևտրով և մարկետինգով, բիզնես խորհրդատու է, համագործակցում է բրիտանական և միջազգային բիզնես ոլորտի կազմակերպությունների հետ:
«Էն անգամ էլ, որ վատացել էին, տարել էի, վրաս խոսացին՝ ասացին դու մայր չես, էս չես, էն չես: Մայր եմ, բայց ի՞նչ անեմ», - ասում է Ռիտան:
«Երեխան Աստծո պարգևն է, մենք էլ Աստծուց ընդունում ենք այդ բարի պարգևը», - ասում է Արմենը:
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի նախկին ուսումնարանի և հանրակացարանի՝ միմյանց կողք գտնվող կիսավեր շենքերում ապրում է 7 ընտանիք: Շենքի գրեթե բոլոր պատուհանները փշրված են, դռները բացակայում են, պատերը կիսաքանդ են, նախկինում որպես սենյակ ծառայած...
Ադելինան մոր և երկու եղբայրների հետ ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում:
Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցած իր դասախոսության ժամանակ նա տարանջատեց սփյուռքի հայ գաղթօջախների երեք տեսակ:
«Դոգման» ցանկանում է կոտրել այն կարծրատիպը, թե ռոքը պետք է երգել անգլերենով
Դաղստանցի գրողը նկատում է, որ հասարակությունն անընդհատ ճնշում է անհատին, փորձում պարտադրել իր կանոնները:
Եթե նախկինում արվեստագետի խոսքը ժողովրդի համար հեղինակություն էր, ապա այժմ բնավ այդպես չէ: Արվեստի միջավայրը պետք է մաքուր պահել` անկախ այն հանգամանքից, թե ինչ է տեղի ունենում հասարակական և քաղաքական տարբեր շերտերում:
«Գրանդ» վեպը պատմում է լեհական Սոպոտ քաղաքի «Գրանդ» հյուրանոցի այցելուների մասին: Գրքի հերոսների շարքում են նաև Ադոլֆ Հիտլերը, Շառլ դը Գոլը, Մառլեն Դիտրիխը, Վլադիմիր Պուտինը և այլ հայտնի դեմքեր, որոնք ժամանակին այցելել են այդ հյուրանոց:
Ես կանոնների հետ շատ լավ չեմ: Իմ հայրը խիստ էր, իշխանություն սիրող, և ես չէի սիրում, երբ ինձ ասում էին՝ ինչ անել: Ես մինչ այժմ դա չեմ սիրում: Երբ որևէ մեկն ինձ որևէ կանոն է ասում, ես ասում եմ՝ լավ, մենք կփորձենք խախտել այդ կանոնը: Իմ շրջապատի մարդիկ ինձ...
Վաչեն ունի թույլ տեսողություն: Այն -10 է: Ինչպես ինքն է ասում, պատկերները տեսնում է ստվերային: Սակայն ձեռնափայտ չի օգտագործում: Հարկ եղած դեպքում նրան օգնում են, բայց ինքն աշխատում է ամեն ինչ ինքնուրույն անել. ձեռնափայտը միշտ էլ կա: Նա վաղուց արդեն...
«Ընտրեցի այս մասնագիտությունը, որովհետև մարդիկ սկսեցին ասել ճշմարտությունը: Հիմա իրավիճակը փոխվել է. լրագրության մեջ ընդունված է սուտ ասել», - եզրափակում է Օլեգը:
«Մանսուրյանը երաժշտությունը դարձրել է պոեզիա,- ասում է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը:- Եթե Շնիտկեն աղմուկից է հանում երաժշտությունը, Գուբայդուլինան` լռությունից, Մանսուրյանի մոտ հիշողությունից, մանկությունից է գալիս երաժշտությունը, չարչրկված խոսք...
Գյուղում արոտավայրեր չկան, այդ պատճառով չեն կարողանում անասունների քանակն ավելացնել:
Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում այս տարվա հերթական աճուրդը դարձյալ չկայացավ հայտեր չլինելու պատճառով:
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ ՄԿՓ-ի ժամանակ «Ցեղը» ֆիլմի հաղթանակից հետո գլխավոր դերակատարուհի Յանա Նովիկովան այդ լուրը միանգամից հայտնեց Կիեւում գտնվող ֆիլմի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկուն: Վերջինս սկզբում զարմացել, բայց և շատ է ուրախացել: Կինոփառատոնի...
Դերասանուհի Աննա Մուգլալիսը (Anna Mouglalis) հատկապես հայտնի է Կոկո Շանելի դերակատարմամբ «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» ֆիլմում: «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Աննա Մուգլալիսն այժմ Երևանում է: Նա «Միջազգային խաղարկային ֆիլմերի» ժյուրիի անդամ...
Գլխավոր հերոսներ երեք պատանիները` Արամը, Աստղիկը և Թևանիկն են, ովքեր դառնում են պատերազմի ականատեսն ու ապրում այդ պատերազմի իրականությունում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս ֆիլմում ռեժիսորը զերծ է մնացել պատերազմի արյունալի տեսարաններից: Այստեղ...