HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը ծրագիր կիրականացնի ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում սպառողների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական հոլովակների հեռարձակումը, փոխադարձ այցելությունների, սեմինարների, քննարկումների, համաժողովի անցկացումը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համատեղ աշխատանքի ուղղվածությունը կենտրոնացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության բարձրացման վրա: Մասնավորապես, համատեղ քայլեր իրականացնեն կանանց, մանկահասակ երեխաներ ունեցող աշխատող մայրերի և այլ անձանց իրավունքների երաշխավորման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter