HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքի 3 գյուղերը նոր քահանա կունենան, Ծղալթբիլայի ուկրաինացի վարդապետը տեղափոխվել է այլ ծառայության

Սամցխե-Ջավախքի Ծղալթբիլա գյուղի ուկրաինացի վարդապետ Անատոլի Իվանյուկը սեպտեմբերից տեղափոխվել է այլ ծառայության և լքել է գյուղը: Այսուհետ Ծղալթբիլայում և հարակից երկու կաթոլիկ գյուղերում՝ Սուխլիսում և Ջուղլայում ծառայություն կիրականացնի Տեր Սահակ քահանա Աղեկյանը, ով Փանիկի փոխժողովրդապետն էր:

«Հետքի» հետ զրույցում Գյումրու «Սրբոց Նահատակած» հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը տեղեկացրեց, որ Սալեզյան միաբանությունն է որոշել նրան տեղափոխել, և դա իրենց ներքին հարցն է, թե որտեղ են նրան ծառայության ուղարկել և ինչ պաշտոնում:

Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի խոսքով, վարդապետի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ոչ էլ դատական գործ է ընթացել: Խնդիրը սրբապատկերի հետ էր կապված, որը փորձաքննությամբ պարզվել է, որ իր տեղում է:

Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքի Ծղալթբիլա գյուղում տարիներ շարունակ խոսում էին գյուղի հոգևորական, վարդապետ Անատոլի Իվանյուկի՝ գյուղի անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին։ Բնակիչները դիմել էին Վրաստանի դատախազ Իրակլի Շոթաձեին և խնդրել էին հետաքննել իրենց գյուղում ծառայող կաթոլիկ հոգևորականի վարքը: 

Ծղալթբիլան Ախալցխայի շրջանի հայաբնակ կաթոլիկ գյուղ է, որտեղ շուրջ 30 տարի ծառայության էր ուղարկվել կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, ուկրաինացի Հայր Անատոլին։

Վարդապետ Անատոլի Իվանյուկին «Հետքի» ընթերցողներն արդեն ծանոթ են այլ դրվագից ևս, երբ վերջինս հրաժարվել էր հուղարկավորել գյուղացիներից մեկին և հրահանգել էր չբացել եկեղեցու դռները հանգուցյալի վերջին հրաժեշտը կազմակերպելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter