HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ՝ 720 միլիոն դրամ կհատկացվի «Մարտի 1-ի» դեպքերից տուժածներին աջակցելու համար

Կառավարությունը 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով 720 միլիոն դրամ հատկացրեց։

Այս գումարը տրամադրվեց Կառավարության պահուստային ֆոնդից՝ Արդարադատության նախարարությանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Կառավարությունը որոշեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի` իրավահաջորդին հատկացնել 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ։

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter