HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շոու բիզնեսի 9 ներկայացուցիչ կարող է քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել եկամուտ չհայտարարագրելու համար

Շոու բիզնեսի 9 ներկայացուցիչ չի արձագանքել ՊԵԿ-ի հորդորներին՝ եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ: Այս մասին այսօր Կառավարոթյան նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մի առիթով ես ասել եմ, որ շոու բիզնեսի շուրջ 9 հայտնի ներկայացուցիչների ներկայացվել է նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և երևի թե եկամուտ ստացել, բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի համաձայն՝ 2018 թվականին իրենք ո՛չ աշխատավարձ են ստացել, ո՛չ հանդիսացել են որևէ կազմակերպության աշխատակից,  ո՛չ դիվիդենտ ստացել, ո՛չ էլ հանդես եկել որպես անհատ ձեռնարկատեր»,- ասաց Անանյանը՝ նշելով, որ իրենք շոու բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել են հայտարարագրել իրեց եկամուտները, որին, սակայն, որևէ մեկը չի արձագանքել:

«Քանի որ չեն արձագանքել, ես հայտարարում եմ, որ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր հետաքննիչներին: Նրանք կորոշեն, թե ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք՝ քրեական կամ վարչական»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը հրաժարվեց նշել եկամուտները չհայտարարագրած անձանց անունները և հայտարարեց, որ նրանք վերջին անգամ են ծանուցվում:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն եկամուտներն ինքնակամ հայտարարագրելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել դեռևս 2018-ի դեկտեմբեր ամսին՝ հորդորելով շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

 

Լուսանկարում՝ Դավիթ Անանյանը

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter