HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետաշեն համայնքում հիվանդ կամ հիվանդությամբ կասկածվող կենդանի չկա

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հաշվի առնելով վերջին շրջանում hանրապետությունում կենդանիների սիբիրախտ հիվանդության արձանագրման դեպքերը, խնդրին տեղում ծանոթանալու և առկա իրավիճակը վերլուծելու նպատակով էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այց են կատարել ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնք, որտեղ կայացել է հանդիպում ՀՀ ԿԵ սննդամթեքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչի, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենի, համաճարակաբանի, համայնքը սպասարկող անասնաբույժի և համայնքի ղեկավարի մասնակցությամբ:

Համաձայն գործող իրավական ընթացակարգերի՝ արձանագրված դեպքի առնչությամբ համայնքը սպասարկող անասնաբույժի, համաճարակաբանի և մարզային տեսուչի արագ արձագանքի արդյունքում և համայնքի ղեկավարի աջակցությամբ անհապաղ միջոցներ են  ձեռնարկվել հիվանդությունն ախտորոշելու և համաճարակային օջախը վնասազերծելու, սիբիրախտի հարուցիչով ախտահարված մթերքների ոչնչացումը պատշաճ իրականացնելու, ինչպես նաև շենքերը, սարքավորումները և վարակված տարածքներն ախտահանելու ուղղությամբ:

Միաժամանակ, արձանագրված դեպքի հանգամանքների պարզաբանման նպատակով՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև քաղաքացիների հետ կայացած հանդիպումներից պարզվել է, որ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի կողմից համակարգվող՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են պատշաճ և համաձայն պլան-ժամանակացույցի, որին իր աջակցությունն է ցուցաբերել համայնքի ղեկավարը:

Ներկայումս համայնքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան և համայնքը գտնվում է մարզային անասնաբուժական ծառայության, ինչպես նաև  «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի աշխատակազմի խիստ հսկողության ներքո:

Հանրապետությունում համապետական մորթի անցման դեպքում առկա խնդիրների բացահայտման և սպանդանոցների կարողությունների գնահատման նպատակով աշխատանքային  այց է իրականացվել նաև ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Արսեն Հակոբյան» Ա/Ձ-ի սպանդանոց: Համատեղ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են առաջարկություններ:

Կարևորելով կայուն անասնահամաճարակային իրավիճակի պահպանումը՝ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթները և հիվանդ, հիվանդության մեջ կասկածվող կամ կլինիկական նշաններ ունեցող կենդանիներ հայտանբերելուց անհապաղ ծանուցել համայնքը սպասարկող անասնաբույժին կամ մարզային անասնաբուժական ծառայությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter