HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ձկան և ձկնամթերքի տեխնիկական կանոնակարգի անցումային փուլն ավարտվել է

Սեպտեմբերի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ուժը կորցրել են ձկնային արտադրանքին վերաբերող տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթները։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Մասնավորապես, նախկինում, մինչև «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին»  ՄՄ 040/2016  տեխնիկական կանոնակարգի ընդունումը, ԵԱՏՄ երկրներում ձկան և ձկնամթերքի որակի համապատասխանության  գնահատման համար սահմանված էին մի շարք պարտադիր պահանջներ, որոնք այլևս չեն գործելու։ Նշենք, որ դեռևս 2019թ ապրիլին ԵՏՀ-ն հաստատել էր միջպետական ստանդարտների մշակման ծրագիր, որով սահմանվելու են նաև՝ ձկան, խեցգետնակերպերի, կակղամորթերի սանիտարա-պարազիտոլոգիական փորձաքննության միջպետական ստանդարտները:

Այժմ բոլոր ձկնային ապրանքները՝ ձուկը, ջրային կաթնասուններն և անողնաշարավորները, ինչպես նաև՝ ջրիմուռներն ու ջրային այլ բույսերը, պետք է համապատասխանեն բացառապես տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ԵԱՏՄ երկների ազգային օրենսդրությանը։ 

Մասնավորապես, ՄՄ 040/2016 տեխնիկական կանոնակարգում սահմանված են անվտանգության միասնական պահանջներ, մակշմանը վերաբերող մի շարք դրույթներ, որոնք, ըստ ԵՏՀ-ի, կնպաստեն ԵԱՏՄ առևտրային շուկայում ձկնամթերքի անխոչընդոտ շրջանառությանը։

Կանոնակարգը նաև սահմանում է միկրոբիոլոգիական անվտանգության նորմատիվները, ձկնային ապրանքներում անասնաբուժական դեղամիջոցների թույլատրելի մնացորդային քանակը, սանհիտարահիգիենիկ նորմերը, ձկնեղենի անհրաժեշտ սննդային արժեքն ու անտվանգության այլ ցուցանիշները։

Օրինակ, ԵԱՏՄ շուկա չի թույլատրվելու ձկնային արտադրանք, որն արտադրված կլինի այնպիսի ձկնատեսակներից, որոնք որևէ թունավոր տեսակի են պատկանում կամ պարզապես համային  հատկանիշներով չեն բավարարում սպառողական պահանջմունքներին։ Պահման ժամանակ մի քանի անգամ հալեցված և նորից սառեցված ձկները, ըստ տեխնիկական կանոնակարգի պահանջների, ևս չեն թույլատրվի վաճառքի։

Իրացվող բոլոր տեսակի ձկնամթերքները պետք է ունենան պարտադիր EAC (Eurasian Conformity) համապատասխանության միասնական նշան, առանց որի դրանց իրացումը կարգելվի։

Համապատասխանության գնահատման փաստաթղթերն անհրաժեշտ են սառեցված, չորացրած, մարինացված, ապխտած և մի շարք այլ ձևերով պատրաստված ձկնամթերքի համար և տարածվում են ձկնամթերքի պատրաստման բոլոր փուլերի վրա՝ սկսած արտադրությունից, պահման և տեղափոխման պայմաններից, վերջացրած՝ իրացմամբ և հետագա վերամշակմամբ։

Այս բոլոր պահանջների համապատասխանությունն ու դրա վերահսկողությունն իրականացնելու են համապատասխան պետական կառույցները, Հայաստանում ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՍԱՏՄ հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2019թ օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահaտվածում Հայաստան ներմուծված ձկնեղենից փորձաքննվել և զննության է ենթարկվել 5 տոննա և արտահնման ժամանակ՝ 156 տոննա ձուկ և ձկնամթերք։

Ձուկ և ձկնամթերք
Infogram

Հայաստանը վերջին տարիներին՝ 2014-2018թթ ընկած ժամանակահատվածում, մեծ քանակությամբ կենդանի և թարմ ձկնեղեն է արտահանել (750 տոննա կենդանի ձուկ, 12,2 հազար տոննա թարմ ձուկ) և, հակառակը, ներմուծել՝ ավելի շատ սառեցվածը (6,6 տոննա) :

Սառեցված ձուկ
Infogram

Ընդհանուր առմամբ՝ վերջին 5 տարիներին Հայաստանն արտահանել է 77,5 մլն ԱՄՆ դոլարի ձկնեղեն, ներմուծել՝ մոտ 13 մլն ԱՄՆ դոլարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter