HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատ Բադալյան. «Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման ճանապարհի 58 կմ-ում 70 մ բարձրությամբ ժայռից պետք է հեռացնել մոտ 33 հազար խմ գրունտ»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը

Ալավերդցի վարորդները սեպտեմբերի 4-ին մի քանի անգամ փակել են Մ-6  միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին վերացնել Ալավերդու Սանահին կայարան թաղամաս-Հաղպատ ճանապարհատվածի մեծ փոսերն ու լճակները և ճանապարհը դարձնել անցանելի: Վարորդները դժգոհում են, որ այդ ճանապարհով երթևեկելիս իրենց ավտոմեքենաները շարքից դուրս են գալիս, որից իրենք կրում են նյութական լուրջ վնասներ: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կարգավորելու համար։

Կարծում եմ՝ բնակչության բողոքը տեղին է, սակայն կան դժգոհության նաև օբյեկտիվ պատճառներ: Ես կփորձեմ մի փոքր ներկայացնել ծրագրի շրջանակներում ի հայտ եկող իրադարձություններն ու բարդությունը: Մ-6 ճանապարհի ծրագրում նախատեսված է ոչ միայն ծածկի փոխարինում, այլ նաև կարգի բարձրացում, ճանապարհի լայնացում, հիմնանորոգում, բոլոր հաղորդակցությունների և արհեստական կառուցվածքների հիմնանորոգում: Ճանապարհի նախագիծը արվել է մոտ 4-5 տարի առաջ, ևորքան տեղյակ եմ,  եղել են որոշակի ֆինանսական խնդիրներ: Կան աշխատանքեր, որոնք ի սկզբանե նախատեսված չեն եղել:

-Ֆինանսական ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

Բյուջեի սահմանափակման: Մ-6 ճանապարհի նախագիծը պատվիրվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից: Այն իրականացրել է իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունը: Նախագծում Ալավերդու Թումանյան փողոցը Երևանյան խճուղու հետ կապող 2 զուգահեռ կամուրջների հիմնանորոգում չի նախատեսվել: Որոշ մայթեր նույնպես դուրս են մնացել վերանորոգման աշխատանքերից: Հիմա քանի որ մենք ֆինանսական խնդիր չունենք, բոլոր այն չնախատեսված աշխատանքները, որոնք հիմնանորոգման կարիք ունեն, ներառել ենք ծրագրի մեջ: Արդեն ունենք Ալավերդու երկու կամուրջների նախագծերը, և առաջիկայում կսկսվեն դրանց հիմնանորոգումը:

- Ի՞նչ խոչընդոտներ կնշեք ճանապարհի հիմնանորոգման գործում

Իմ համոզմամբ՝ Մ-6-ի շինաշխատանքերին խոչընդոտող երկու օբյեկտիվ պատճառ կա: Առաջինը, որ աշխատանքերն իրականացվում են ծանր երթևեկության պայմաններումՃանապարհը բավականին նեղ է, այնտեղ այլ շրջանցիկ ճանապարհներ չկան: Երկրորդը՝ ճանապարհին ի հայտ են գալիս բազմաթիվ ստորգետնյա հաղորդակցուղիներ, որոնց գոյության մասին ոչ մեկը չի իմացել: Նույնիսկ դժվարանում ենք գտնել սեփականատերերին: Վերջերս Ալավերդի քաղաք չհասած ստորգետնյա մի կոյուղի գտնվեց, որը նախատեսված չէր նախագծում: Սրա դիտահորերը նույնիսկ ասֆալտի տակ էին: Հաճախ սեփականատերերը միջոցներ չեն ունենում իրենց ստորգետնյա հաղորդակցուղիները տեղափոխելու: Ծրագրի միջոցներով դա տեղափոխելու համար ստիպված ենք լինում դիմել Կառավարությանը: Իսկ դա ժամանակատար է: Սա է ճանապարհի աշխատանքերը դանդաղեցնող օբյեկտիվ պատճառը

Ճանապարհի Լոտ-2 տեղամասի նախկին ղեկավար Դավիթ Ազատյանը 8 ամիս առաջ հայտնել էր, որ ի սկզբանե շինաշխատանքերի նախագծային մեթոդը չի համապատասխանել ճանապարհին տիրող վիճակին: Նա դժգոհել է, որ շինարարության ընթացքում հայտնաբերվել են նախագծով չնախատեսված ճանապարհի եզրով անցնող «Ռոստելեկոմի», «Բիլայնի», ջրմուղկոյուղու  հաղորդակցուղիներ: Դրանց տեղափոխման աշխատանքերի նախագծման գործում ոչինչ չի արվել, քանի որ նախագծման աշխատանքների պարտականությունը շինարարը և տեխնիկական վերահսկողը միմյանց վրա են գցել: Ի վերջո պարզվե՞լ է ում պարտականությունն է նախագծում չընդգրկված հաղորդակցուղիների ճանապարհից տեղափոխելու աշխատանքների նախագծման գործը:

Նախագծերի իրականացումը երկու բնույթով է կատարվում: Այն նախագծերը, որոնք նախագծով նախատեսված չեն եղել, պետք է իրականացնի  ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախագծող «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունըԸստ Հայաստանի գործող օրենքների՝ պետք է կնքվեր նախագծի հեղինակային հսկողության պայմանագիր: «Լոտտի Ինժեներիա»-ն հրաժարվել է այդ պայմանագիրը կնքելուց, որն իր իրավունքներից մեկն է: Իրենց տեղական ենթակայության կապալառու ընկերության՝ «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ-ի հետ է կնքվել այդ պայմանագիրը: Ասիական բանկի հետ դա բավականին երկարատև պրոցես էր, որպեսզի այդ աշխատանքը ժամանակին տարվի: Այս տարի սկսել է իրականացվել: Հիմա Ալավերդու զուգահեռ կամուրջների հիմնանորոգման  նախագծման աշխատանքերը կատարել է «Արցախճան» ընկերությունը: Փոքր նախագծերն իրականացվում են շինարարի կողմից, որպես աշխատանքային գծագիր: Նմանատիպ խնդիրներ են առաջանում միայն Ալավերդիում, բայց աշխատանքերը հիմա տեղից շարժվում են: Մենք պետք է կարողանանք  կիրառել նոր հայտնաբերված հաղորդակցումների տեղափոխման արագ մեխանիզմ:

Հիմնանորոգվող ճանապարհի լճակներն ու մեծ փոսերը շինարարի կողմից  դեռ չեն վերացվել: Դրանք դժվարանցանելի են դարձնում ճանապարհները

- Ճանապարհի լճակների առաջացման հիմնական պատճառը ստորգետնյա ջրագիծն է, որի նախագիծն արդեն պատրաստ է և համաձայնեցման փուլում է: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ առաջիկայում կսկսեն աշխատանքերը և ճանապարհի ծածկի վրա կաշխատեն: Մենք բազմիցս նաև կապալառուներին  հորդորել ենք, որ ճանապարհն անցանելի դարձնելու համար ժամանակ առ ժամանակ ծածկի վրա իրականացնեն կոպճապատումներ: Մյուս կողմից  ճանապարհը դեռ մեկ տարուց ավելի պետք է վերանորոգման փուլում լինի: Բնակչությունը պետք է նաև գիտակցի, որ լինելու են որոշակի դժվարություններ: Ամբողջությամբ ազատվել ճանապարհին ստեղծված երթևեկության դժվարություններից մենք չենք կարող:

-Մ-6 ճանապարհի 51 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքերը ծրագրով նախատեսված է ավարտել 2020թ.-ի նոյեմբերինՆախատեսված ժամկետում  կավարտվի՞ հիմնանորոգումը:

-Այո՛, կարծում եմ կավարտվի, բայց ես  կուզենամ երկու հարց նշել այստեղ: Առաջինը, Մ-6 Օձուն տանող ճանապարհի շրջադարձի հատման մասին է: Ըստ ճանապարհի նախագծի՝ նախատեսված է այն թողնել անփոփոխ և միայն ասֆալտել: Սակայն այդ շրջադարձում մեծ ավտոբուսները չեն կարողանում  հատել ճանապարհը և բարձրանալ Օձուն: Մենք քննարկում և մշակում ենք  Օձունի այդ հատումը լայնացնելու այլընտրանքային 3-4 տարբերակներ, որը կներկայացնենք Կառավարության, կամ մասնագիտական խմբի քննարկմանը: Բացի դա Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 58 կմ-ում  մոտ 70մ բարձրությամբ հսկա ժայռ կա, որտեղից պետք է հեռացնել մոտ 33 հազար խմ գրունտ: Այդ հատվածում ճանապարհը չափազանց նեղ է: Դա կարելի է իրականացնել, բայց այդ պարագայում, անհրաժեշտություն կլինի 7-8 ամիս փակել ճանապարհը

- Ճանապարհը փակելու դեպքում ինչպե՞ս կկատարվի տրանսպորտային երթևեկությունը:

-Այ, հարցը հենց դա էԱյդտեղ այլընտրանք ճանապարհ չունենք, փաստորեն պետք է երթևեկել Դիլիջանով, որը շատ լուրջ անհարմարություններ է պատճառելու բնակչությանը:  

-Այլ տարբերակներ չկա՞ն: 

-Հնարավոր է լրացուցիչ հենապատերի կառուցմամբ այդ հատվածում ճանապարհի լայնացում իրականացնել դեպի գետըորը հնարավոր կլինի իրականացնել երթևեկության պայմաններում, բայց վերևից ժայռերի վտանգը չի վերանա: Կա ևս մեկ տարբերակ, այն է՝ կառուցել շրջանցիկ ճանապարհ, իրականացնել նոր օտարումներ, գետը հատել 2 մասով, որը կպահանջի  լրացուցիչ թե՛ ժամանակ, թե՛ ֆինանսական միջոցներ, բայց ամբողջությամբ հարցը կլուծի: Նմանատիպ քննարկումների առաջ ենք կանգնել, որոնց կարծում եմ՝ առաջիկայում լուծում կտանքՀեշտ է թվում Մ-6 ճանապարհի  հիմնանորոգումը, բայց իրականում այդպես չէԵս կասեմ, որ Մ-6-ը շատ ավելի բարդ աշխատանք էքան Հյուսիսարավը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter