
Խորհրդարանը վավերացրեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագիծը
Խորհրդարանը 112 կողմ, 1 դեմ ձայներով վավերացրեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու Կառավարության առաջարկը:
Այս իրավակարգավորումը հստակեցնելու է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետությունների կարգավիճակների համար տրվող չափորոշիչները:
Նախագծի հիմնական զեկուցող փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ նախկինում ևս դիտորդի կարգավիճակն ամրագրված էր պայմանագրում, այս դեպքում պարզապես հստակեցվում են ներկայացվող պահանջները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել