
Իջևանի թիվ 8 մանկապարտեզը վերանորոգումից հետո իր դռներն է բացել 126 երեխայի առաջ
Երկու տարի տևած շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, և այս սեպտեմբերին Իջևանի թիվ ութ մանկապարտեզն իր դռներն է բացում առաջին սաների համար։ Ծրագրի շահառուներն են Իջևանի, ինչպես նաև հարակից Գետահովիտ, Ակնաղբյուր և Գանձասար համայնքների երեխաները։ Այս մասին հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Ըստ հաղորդագրության՝ նախապես պլանավորված էր վերանորոգել մանկապարտեզը, սակայն վերջինս գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որ հիմնադրամի բարերարներ Ռեյ և Անի Հարությունյանները, Գրիշա Սուքիասյանը և Սոնիկ Արթունյանը որոշեցին կառուցել նոր, ժամանակակից ցուցանիշներին համապատասխանող նախակրթարան։ Նախատեսված էր, որ մանկապարտեզում պետք է ուսանեին 120 սան, բայց այժմ մանկապարտեզ հաճախում է 126 երեխա։
Մանկապարտեզն իր տեսակի մեջ ամենամեծ կառույցն է, որ հիմնադրամը երբևէ կառուցել է իր քսանութամյա պատմության ընթացքում։
Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, որը հնարավոր է դարձել բարերարների ֆինանսական աջակցությամբ, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ–ի, «Focus on Children Now» կազմակերպության և Իջևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով։
Մեկնաբանել