HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանե Թանդիլյանն անդրադարձավ ՊՆ գնումներին. նախարարությունը 2 աշխատակից ունեցող շինարարական ընկերության հետ պայմանագրեր է կնքում

Մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նիստին անդրադարձավ Կառավարության գնումներին, որն, ըստ պատգամավորի, շատ դեպքերում մտահոգիչ է։

«Պաշտպանության նախարարությունը ցեմենտի գնում է կատարել «Հիդրո Գրուպ» կազմակերպությունից և վճարել է ցեմենտի համար 48 հազար դրամ։ Հիշում եք, որ նախորդ նստաշրջանի ժամանակ խորհրդարանը վերածվել էր ցեմենտի կլինկերի մասնագիտական մի խմբի, և մենք քննարկում էինք, թե ինչպիսին պետք է լինի գինը։ Հիմա այս կազմակերպությունից կատարել եք գնում ակնհայտ թանկ գնով։ Կառավարության տարբեր գերատեսչություններ այս նույն կազմակերպությունից մեկ անձից գնման տեսքով պարբերաբար կատարում են գնումներ։ Պարզվում է, որ կազմակերպությունը, անելով շինարարական աշխատանքներ, ունի երկու աշխատակից, այնինչ 2018-2019 թվականներին 150 միլիոն դրամի գնում եք կատարել»,- ասաց Թանդիլյանը։

Պատգամավորը, դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորում ունի նման ձեռքբերումը։

«Եթե հնարավորություն ունենամ ստուգելու, քիչ անց կպատասխանեմ՝ ինչ է եղել կոնկրետ, բայց եթե մեկ աղբյուրից գնում չի եղել, մրցույթով է եղել, չեմ կարծում, որ խնդիրներ են առաջանալու այդ դեպքում»,- ասաց Տոնոյանը։

Նախարարի խոսքով՝ տարվա կտրվածքով բավականին շատ ցեմենտ են ձեռք բերում, երբեմն էլ հրատապ գնման կարիք են ունենում։

Տոնոյանը նաև ասաց, որ մինչ նիստի ավարտը կփորձի ճշտումներ կատարել և պատասխանել ավելի հստակ։

Դավիթ Տոնոյանը որոշ ժամանակ անց կրկին անդրադարձավ հարցին։

«Որոշ տեխնիկական պատճառներով ոչ միայն պաշտապանության նախարարությունը… Այսպես ասեմ՝ մեր գերատեսչությունից ոչ կախված պատճառներով որոշ էլեկտրոնային մրցույթներ չեն կայացել։Պաշտպանության նախարարության խնդրանքով կառավարությունը որոշում կայացրեց որոշ շինարարական միջոցներ ձեռք բերելու համար մեկ անձից հրատապ մրցույթ կազմակերպել։ Մրցույթին երեք կզմակերպություն է մասնակցել, որին ամենացածր գինը առարակել է «Հիդրո Գրուպը»,-ասաց Տոնոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter