HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ահագին ժամանակ է, երեխաներիս չեմ տեսել». զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանը՝ ազատ արձակվելուց հետո

Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի համար անսպասելի էր իրեն գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը: Այս մասին ազատ արձակվելուց րոպեներ անց լրագրողներին ասաց Վարդանյանը:

«Շատ ուրախ եմ, երեխաներիս կտեսնեմ. ահագին ժամանակ է` երեխաներիս չեմ տեսել»,-դատարանի դահլիճից դուրս գալիս ասաց արդեն 4 տարի անազատության մեջ գտնվող ամբաստանյալը:

Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, նշեց, որ կփորձի առողջությունը վերականգնել:

Նշենք, որ մինչ այս Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխելու բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացվել, սակայն գործը նախկինում քննած դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել էր միջնորդությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter