
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն սահմանելու նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների համահեղինակած Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով վերջիններս առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն սահմանել:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 74 կողմ, 11 դեմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել այդ կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով:
Մեկնաբանել