HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրին վերաբերող ինչ փաստեր է առանձնացրել վարչապետ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում կայացող ասուլիսին անդրադարձավ նաև շրջակա միջավայրին վերաբերող միջոցառումներին և 100 փաստերի մեջ առանձնացրեց նաև այդ ոլորտից մի քանիսը:

Մասնավորապես, վարչապետը նշեց, որ 2019թ.-ին մետաղական հանքավայրերում, անտառտնտեսություններում և հատուկ պահպանվող տարածքներում, փոքր հէկերում և այլ ոլորտներում պատկան մարմինների իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրվել է 882 իրավախախտման դեպք, կայացվել է 432 վարչական որոշում, կազմվել է վնասի հատուցման 585 արձանագրություն, 227 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին, իսկ ընթացիկ գործերը տեղափոխվել են երկրորդ կիսամյակ: 2019-ին իրականացրած վերահսկողության շրջանակներում հաշվարկվել է 1 մլրդ 661 մլն դրամի չափով վնաս և կիրառվել է 38 մլն 800 հազար դրամի չափով վարչական տուգանք: Ընթացիկ տարում պետբյուջե արդեն իսկ մուտքագրվել է 429 մլն դրամ:

2019թ. հունիս և հուլիս ամիսներին միայն ապառքների վերաբերյալ ընդերքօգտագործողներին տրվել է 204 գրավոր զգուշացում, որոնց արդյունքում 157 մլն դրամ վճարումներ են իրականացվել պետբյուջե, որոնք պահվելու են որպես ռեկուլտիվացիոն գումարներ:

Անտառային և հատումներն արգելող տարածքները և բուսածածկը ոչնչացնելու համար ավելի խիստ պատիժներ են նախատեսվել Քրեական օրենսգրքով, մասնավորապես՝ սահմանվել է մինչև 4 մլն դրամ տուգանք, նախատեսվել է նաև 3-8 տարի ժամկետով ազատազրկում, որը նախկինում չի եղել:

Մեկնարկել է անտառների պահպանության պիլոտային ծրագիրը, Ստեփանավանի անտառտնտեսությունում տեղադրվել է հսկիչ 10 սենսորային սարք, որը 2-10 կմ շառավղով ծառահատման ձայների մասին ինֆորմացիան իր սենսորների միջոցով ուղարկում է համապատասխան մարմիններին:

2019թ. սեպտեմբերի դրությամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումը, նախորդ տարվա համեմատ, 53 մլն խմ քիչ է կատարվել, իսկ Արփա-Սևան ջրատարով դեպի Սևան 17 մլն խմ-ով ավելի ջուր է փոխադրվել:

«Անցյալ տարվա այսօրվա դրությամբ Սևանա լիճը բարձրացել է 4 սմ-ով»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ տարվա համեմատ, այս պահի դրությամբ, Սևանա լճի ջրի պաշարներն ավել են 102 մլն խմ-ով:

Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ. ջրաքանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter