HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Կոսովոյի կինոկենտրոնի նախագահը աշխատարան կվարի Երեւանում

Դերասան եւ պրոդյուսեր Արբեն Ժարկուն սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի (IFCA) հրավերով կժամանի Երեւան՝  արդյունավետ հանդիպում վարելու նպատակով (աշխատարանի ձեւաչափով)՝ ներկայացնելով Կոսովոյի կինոարտադրության ոլորտի բարեփոխումների փորձը, հիմնական խնդիրները, մարտահրավերները եւ այն լուծումները, որոնք արդեն գործարկվել են։

Արբեն Ժարկուն Կոսովոյի կինոկենտրոնի նախագահն է 2011 թվականից, 2003 թվականից Պրիշտինայում գործող SKENA UP կինոյի եւ թատրոնի միջազգային ուսանողական փառատոնի հիմնադիրներից է, մի շարք կինոփառատոնների ժյուրիի անդամ, Եվրոպայում Կոսովոյի ժամանակակից կինոն ներկայացնող գործիչներից մեկը։

Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի անդամները Ժարկուին հանդիպել են Կաննի փառատոնում, որտեղ եւ քննարկել են նմանատիպ հանդիպման կազմակերպման հնարավորությունը։

IFCA համահիմնադիր-անդամ Արեւիկ Ավանեսյանը նշում է, որ պրոդյուսերը մեծ էնտուզիազմով է ընդունել հրավերը։ Ժարկուն հանդիպում-աշխատարանը վարելու է անվճար հիմունքներով (հրավիրող կողմը հոգալու է միայն ճանապարհի եւ կեցության ծախսերը)։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, «Իբիս» հյուրանոցի «Արարատ» սրահում։ Ծրագրային ձեւաչափը ներառում է քննարկում եւ աշխատարան (սկիզբը՝ 14։30, ամփոփումը՝ 17։30)։

Հավելենք, որ միջոցառմանն աջակցություն է ցուցաբերել Եվրոպական միությունը՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից։


լուսանկարը՝ telegrafi.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter